Մենք Ալիևի Սահմանադրությանը կողմ չենք քվեարկելու․ «Հայաստան» խմբակցության պատասխանը Փաշինյանին։
«Ինքն (Նիկոլ Փաշինյան, խմբ․) ասում է՝ ես դրա համար իմ ամբողջ վստահելիությունը, քաղաքական կապիտալը դնում եմ սեղանի վրա։ Իր քաղաքական կապիտալի առանցքը սուտն է․․․ Եթե մարդը քրոնիկ ստախոս է, դուք այդ մարդու առաջարկին ո՞նց կվերաբերվեք։ Որտե՞ղ է երաշխիքը։ Եթե այդ ամբողջ գործարքի առանցքն այն է, որ ինքը, ազնիվ խոսք, հեռանալու է, թույլ տվեք չհավատալ այդ ազնիվ խոսքին։ Իր էդ առաջարկը չի կարող որևէ կերպ վստահելիություն ունենալ»,- ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
Շեշտեց՝ իշխանության հետ գործարքի գնալն անիմաստ է, քանի որ Փաշինյանը չի կարող այնպիսի գործարք առաջարկել, որից ինքը կամ իր քաղաքական թիմը տուժելու է։