315 դիտում, 55 րոպե առաջ - 2026-11-10 12:12
Օրենքի դաշտում

«Դուք այսօր մարդ եք սպանել». Քրիստինե Վարդանյան

«Դուք այսօր մարդ եք սպանել». Քրիստինե Վարդանյան

ՀՅԴ ՀԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրել է․

Դուք այսօր մարդ եք սպանել:

Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը ոչ միայն նրան կալանավորման հրահանգ տվածի ու կալանավորման որոշումը կայացրածի վրա են, այլ նաև բոլոր այն մարդկանց, ովքեր ծաղրում են մարդկանց առողջական խնդիրները:

Ամեն անգամ երբ որևէ մեղադրյալի առողջությամբ պայմանավորված միջնորդություն է ներկայցվում մարդու նկատմամբ կալանք չկիրառելու, միշտ գտնվում են մարդիկ, ովքեր հեգնում են մարդու առողջական վիճակը, անտեսում են բժշկական տվյալները:

Արդյունքուն կալանավորվողներն իրենք էլ սկսում են չխոսել այդ հարցերից, որ հանկարծ այլ տպավորություն չստեղծվի ու լինում է սա: