249 դիտում, 15 րոպե առաջ - 2026-11-23 11:58
Քաղաքական խաղադաշտ Հայաստանով մեկ

Նոր Սահմանադրության նախագծում ՀԱ Եկեղեցուն վերաբերվող մասում փոփոխություն է կատարվել

Նոր Սահմանադրության նախագծում ՀԱ Եկեղեցուն վերաբերվող մասում փոփոխություն է կատարվել

Նոր Սահմանադրության նախագծում  Հայ առաքելական եկեղեցուն վերաբերվող մասում  փոփոխություն է կատարվել։

Գործող Սահմանադրության մեջ նշված է. «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով»։

Իսկ նոր նախագծում նշված է. «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարգավորվում են օրենքով»։

Իսկ ահա այդ հոդվածի առաջին մասը մնացել է անփոփոխ. «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»։