486 դիտում, 41 րոպե առաջ - 2026-11-23 09:36
Քաղաքական խաղադաշտ

Փաշինյանի առաջարկած նոր Սահմանադրության նախագծում բացակայում է Անկախության հռչակագրին հղումը

Փաշինյանի առաջարկած նոր Սահմանադրության նախագծում բացակայում է Անկախության հռչակագրին հղումը

Ինչպես և սպասվում էր, իշխանության կողմից ներկայացված նոր Սահմանադրության նախագծում բացակայում է Անկախության հռչակագրին հղումը: Նախաբանը սկսվում է այսպես. 

«Մենք՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, հանուն մեր պետականության հարատևության ու զարգացման, առաջնորդվելով մեր միջազգայնորեն ճանաչված տարածքում անկախ, խաղաղ, անվտանգ, բարեկեցիկ պետություն կառուցելու առաքելությամբ և այդ պետությունը սերնդեսերունդ փոխանցելու հանձնառությամբ, ընդունում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։

Սահմանադրությունը մեր հավաքական պայմանավորվածությունն է Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին հարաբերությունների հիմնական սկզբունքների մասին»: