«Իշխանություն» լրատվականին հայտնի դարձավ, որ քիչ առաջ Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով քաղաքացի է տուժել։
«Իշխանության» տեղեկություններով՝ վթարի ենթարկված քաղաքացին Ազգային անվտանգության ծառայության աշխատակից է։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նրա առողջական վիճակը ծանր է։ Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց։
ՆԳՆ-ից մեզ ասացին՝ վրաերթի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց:
Լիա Սարգսյան