Այսօր Երևանում մի տղամարդ, դժգոհելով իր նկատմամբ կիրառված երեխային տեսակցելու սահմանափակումից, ոստիկանության մի քանի ստորաբաժանումների մոտ կտրել է իր երակները։
\n\nԱկանատեսները «Իշխանություն» լրատվականին պատմեցին, որ տղամարդը ՆԳՆ ՔՈԳՎ Երևանի քաղաքի վարչության շենքի դիմաց գտնվում էր ծանր հոգեկան վիճակում, բարձրաձայն լացում էր և խնդրում էր վերացնել երեխային տեսակցելու արգելքը։ Մինչ ոստիկանների մոտենալը, նա սուր ածելիով կտրել է իր ձեռքի երակները, այնուհետև դիմել է փախուստի։
\n\nՈստիկանները հետապնդել են նրան և գտել ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության շենքի մոտ, որտեղ վերջինս կրկին փորձել է կտրել իր երակները՝ կրկին խնդրելով վերացնել արգելքը։
\n\nՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը «Իշխանություն» լրատվականին ասաց, որ ոստիկանները կանխել են հետագա ինքնավնասումը, տղամարդուն ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, ապա տեղափոխվել է կենտրոնի բաժին։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
\n\nԼիա Սարգսյան