1302 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-16 14:11
Օրենքի դաշտում

«ՎիվաՍել»-ի աշխատակիցը գործընկերոջ պարանոցը կտրել է բարև չտալու պատճառով

«ՎիվաՍել»-ի աշխատակիցը գործընկերոջ պարանոցը կտրել է բարև չտալու պատճառով

«Իշխանություն» լրատվականին հայտնի դարձավ, որ «Վիվա Արմենիա» ընկերության երկու աշխատակիցների միջև օրերս տեղի ունեցած դանակահարությանը նախորդել է աշխատավայրում ծագած լարվածությունը, որի պատճառներից մեկը եղել է միմյանց բարև չտալը։

Մեր տեղեկություններով՝ երկու տղամարդկանց հարաբերությունները որոշ ժամանակ լարված են եղել, ինչից հետո նրանք որոշել են աշխատավայրից դուրս հանդիպել և պարզաբանել հարաբերությունները։ Հանդիպման ժամանակ վիճաբանություն է սկսվել, որն ավարտվել է դանակահարությամբ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին Երևանում պարանոցի հատվածում կտրած վնասվածքով «Արամյանց» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 44-ամյա Ռոման Սելիկյանը։

Իրավապահների տվյալներով՝ դեպքը տեղի էր ունեցել Մաշտոցի 2/2 և Արգիշտի 4/1 հասցեների արանքում։ Դեպքի առնչությամբ ձերբակալվել էր 50-ամյա Վարդան Դալաքյանը, որը ներկայացրել էր նաև ենթադրյալ հանցագործության գործիք հանդիսացող դանակը։

Դեպքի փաստով սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։