irakanum.am գրում է․ Հայաստանի քաղաքական դաշտում վաղուց արդեն նոր երևույթ չէ «կառուցողական ընդդիմությունը»։ Սակայն երբ համայնքի ղեկավարն իրեն ներկայացնում է որպես ընդդիմադիր գործիչ, բայց միաժամանակ հայտնվում է իշխող ուժի քարոզարշավներում, մասնակցում նույն քաղաքական օրակարգի սպասարկմանը և փաստացի դառնում իշխանության լրացուցիչ ռեսուրս, հարցերն արդեն դառնում են ոչ միայն քաղաքական, այլև բարոյական։