375 դիտում, 6 ամիս առաջ - 2026-04-13 11:15
Քաղաքական խաղադաշտ

Ռուբինյանը Լիտվայի իր գործընկերոջ հետ խոսել է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների մասին

Ռուբինյանը Լիտվայի իր գործընկերոջ հետ խոսել է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների մասին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 13-ին ընդունել է Լիտվայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աուդրա Պլեպիտեին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

ԱԺ փոխնախագահն արժեւորել է Հայաստան-Լիտվա համագործակցությունը, այդ թվում՝ միջխորհրդարանական հարաբերությունների շրջանակում:

Անդրադարձ է եղել տարածաշրջանային խնդիրներին, անվտանգային իրավիճակին: Ռուբեն Ռուբինյանն այս համատեքստում խոսել է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին:

Քննարկվել են նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման հեռանկարները: