1422 դիտում, 5 ամիս առաջ - 2026-05-26 18:13
Քաղաքական խաղադաշտ

Սենց շարունակվեց՝ 6 ամիս հետո Արցախի ճակատագրին ենք արժանանալու, Ալիևի խոսալը գործընկերոջ նման չի

Սենց շարունակվեց՝ 6 ամիս հետո Արցախի ճակատագրին ենք արժանանալու, Ալիևի խոսալը գործընկերոջ նման չի

«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ իրեն թիրախավորելու, ԱԱԾ մեկուսարանում հայտնվելու, ինչպես նաև այլ ընդդիմադիր ուժերի, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանի հետ հնարավոր պայմանավորվածությունների մասին հարցերին։

«Ոչ մեկի հետ պայմանավորվածություն չունեմ։ Հիմնական խնդիրն այն է, որ չկա մի այդպիսի մարդ կամ կուսակցություն, որ միայնակ կարողանա մասնակցել ընտրություններին ու հաջողության հասնել»,- ասաց նա:

Գագիկ Ծառուկյանն ընդգծեց, որ սեփական թեկնածությունը չի առաջադրել, թեև, իր խոսքով, ունեցել է անհրաժեշտ կապեր և ճանաչում աշխարհի տարբեր երկրներում՝ ԱՄՆ-ից և Չինաստանից մինչև արաբական երկրներ, Անգլիա, Ռուսաստան և Բելառուս։ Նրա գնահատմամբ՝ կարևորն այն էր, որ բոլորը համախմբվեցին, կանգնեցին միմյանց կողքին, իսկ պատասխանատվությունն իր վրա վերցրեց այն մարդը, ով կարող էր դա անել։

«Այսքան չարչարանքից, այսքան ամեն ինչից հետո ո՞նց կարող էր Ծառուկյանը որևէ մեկին խոսք տված լինել։ Չորս թեկնածու եղավ, իրենք էլ չգիտեին, որ իրենք են։ Ես բոլոր քարտերը բացեցի՝ որևէ մեկին խոսք չէի տվել»,- ասաց ԲՀԿ առաջնորդը։

Նա հավելեց, որ ընտրությունը կատարվել է լավագույնների միջև, սակայն որոշումը միանձնյա չի եղել։ Ծառուկյանը նաև հայտարարեց, որ պատրաստ է ընդունել ցանկացած քննադատություն՝ ընդգծելով, որ վերջնական գնահատականը պետք է տա հանրությունը։

Ելույթի ավարտին Գագիկ Ծառուկյանն ասաց, որ ժողովուրդն արժանի է խաղաղության, տնտեսական զարգացման, բարեկեցիկ կյանքի, ինչպես նաև ընտանիքներ կազմելու, հարսանիքներ ու ծնունդներ նշելու հնարավորության։

«Մարդիկ ուզում են իրենք էլ օգտվել կյանքի բարիքներից։ Այդ պատճառով դրանք ստեղծողը պետք է կարողանա նաև ապահովել դրանց շարունակականությունը։ Եթե չի կարողանում, պետք է իր տեղը զիջի։ Մի թիմի պատճառով մի ամբողջ ազգ և մի ամբողջ պետություն չպետք է տառապի»,- եզրափակեց նա։