Նշեմ, որ մինչ այս պահը արհեստականորեն բարդացվում էր գորընթացը։
Պաշտպանները մի քանի անգամ դիմելով ՔԿԾ-ի «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ չէին կարողանում ստանալ անհրաժեշտ թույլտվությունը, որպեսզի Սրբազանի վիրահատությունն իրականացվի իր նախընտրած ԲԿ-ում։
Ինքս օրեր առաջ պատկան մարմիններին անձամբ եմ տեղեկացրել, որ Միքայել Սրբազանն ունի անհետաձգելի վիրահատության կարիք՝ հորդորելով, որ ժամ առաջ ապահովվի նրա առողջության իրավունքը։
Պաշտպանների, ինչպես նաև՝ հանրային լայն արձագանքի շնորհիվ կարողացանք փոխել անարդարացի մոտեցումը։
Շնորհակալ եմ բոլոր մտահոգ քաղաքացիներին։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
Գառնիկ Դանիելյան