Այսօր «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում գործընկեր Գեղամ Մանուկյանի հետ այցելեցինք Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին
\nԶրուցեցինք Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ վերջին օրերին տեղի ունեցող զարգացումներից:
\n\nՍրբազանն իր ափսոսանքն ու վրդովմունքը հայտնեց տիրադավ եպիսկոպոսների նախաձեռնության, վերջիններիս աջակցելու եկած և խուլիգանական պահվածք ցուցաբերող պաշտոնյաների, Մայր Աթոռի դուռը կոտրել փորձելով ներխուժելու իրադարձության շուրջ՝ այն որակելով որպես խայտառակություն և մեծագույն ամոթ:
Այս պահին Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը անցնում է բուժման կուրս, որից հետո տեղի կունենա վիրահատությունը: Հստակ օրը առայժմ հայտնի չէ։
\n\n\n\nՍրբազանը հայտնեց նաև մի մտահոգիչ տեղեկություն, ըստ որի, իրեն չի թույլատրվել մասնակցելու կիրակնօրյա Պատարագին, և խոչընդոտվել է բժշկական կենտրոնում ծառայություն իրականացնող հոգևոր տեսուչի այցը Սրբազանին: Սա խղճի և կրոնի ազատության խախտում է:
\n\nԱյդուհանդերձ, Սրբազանը շարունակում է դրսևորել բացառիկ կամք՝ հավատալով, որ մեր արժեքների շուրջ համախմբումը հաղթելու է երկրում հաստատված չարիքին և ատելության մթնոլորտին: