ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, դիմելով նորընտիր խորհրդարանի նիստը վարող Հասանովին, հայտարարեց․ «Նախորդ ԱԺ-ում Դուք այստեղ նստած էիք, երբ մեր գործընկեր պատգամավորները կալանավայրում էին։ Այսօր էլ այստեղ նստած եք, իսկ Արթուր Սարգսյանը կրկին կալանքի տակ է»։
Այս հայտարարությունից հետո, ըստ տեսանյութում երևացող կադրերի, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից մի քանիսը ձեռքի շարժումներով արձագանքեցին, ինչից անմիջապես հետո Գեղամ Մանուկյանի խոսափողը անջատվեց։
Մանրամասները՝ տեսանյութում։