1176 դիտում, 5 ամիս առաջ - 2026-05-06 13:42
Քաղաքական խաղադաշտ

Նստե՛ք, 4 հոգով ճգնեք, ողբալի իրավիճակ եք ստեղծել երկրում․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց

Նստե՛ք, 4 հոգով ճգնեք, ողբալի իրավիճակ եք ստեղծել երկրում․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց

«ՔՊ-ի ստեղծած պատերազմը քննող հանձնաժողովը այսքան տարի ճգնելուց հետո զեկույց չունի, քանի որ այդ թղթի տակ ընդամենը չորս հոգի է ստորագրել»,-«Իշխանության» հաղորդմամբ՝ այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Պատգամավորի նման հայտարարությունից հետո իրավիճակը ԱԺ-ում լարվեց։

Արթուր Խաչատրյանը դիմելով քաղաքացիներին ասաց, որ Փաշինյանը բոլորին շանտաժի է ենթարկում, ասելով՝ ՔՊ-ի չվերընտրվելու դեպքում պատերազմ կլինի։