Հայրենադարձված Վագիֆ Խաչատրյանը տեղափոխվել է Նորք-Մարաշ բժշկական կենտրոն։ Այս մասին լրատվամիջոցներին ԲԿ-ի մուտքի մոտ ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նախարարի խոսքով՝ ներկայումս կատարվում է Խաչատրյանի առողջական վիճակի գնահատում՝ պարզելու, թե ինչ բժշկական օգնության կարիք ունի նա։
«Բարձրանում եմ՝ ճշտելու, թե ինչի կարիք ունի Վագիֆ Խաչատրյանը։ Կխոսեմ հարազատների հետ, կգնահատվի նրա առողջական վիճակը»,– ասել է Ավանեսյանը։
Նա նշել է, որ ընդհանուր առմամբ հայրենադարձված քաղաքացիների առողջական վիճակը գնահատվում է բավարար: