354 դիտում, 8 ամիս առաջ - 2026-02-16 06:56
Հայաստանով մեկ

Միքայել Սրբազանը վաղը դուրս կգրվի «Իզմիրլյան» ԲԿ-ից. նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար

Միքայել Սրբազանը վաղը դուրս կգրվի «Իզմիրլյան» ԲԿ-ից. նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը վաղը՝ փետրվարի 17-ին դուրս կգրվի «Իզմիրլյան» ԲԿ-ից։ Այս մասին տեղեկացնում է բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Աննա Դեմիրճյանը։

«Տեղեկացնում եմ, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Իզմիրլյան ԲԿ-ից դուրս կգրվի վաղը՝ փետրվարի 17-ին, ժամը 12։00-ին։ 
Սրբազանի առողջական վիճակը գնահատվում է բավարար, նա կշարունակի գտնվել բժիշկների հսկողության տակ»,-գրել է նա։