315 դիտում, 8 ամիս առաջ - 2026-01-23 12:02
Հայաստանով մեկ

ԼՂ-ից ՀՀ տեղափոխված մեր 10 հայրենակիցների առողջական վիճակը բավարար է. Ավանեսյան

ԼՂ-ից ՀՀ տեղափոխված մեր 10 հայրենակիցների առողջական վիճակը բավարար է. Ավանեսյան
Բժիշկներից կազմված մեր բրիգադը, անհրաժեշտության դեպքում, օպերատիվ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մեկնել է Լեռնային Ղարաբաղից այսօր Հայաստան տեղափոխվող մեր 11 հայրենակիցներին դիմավորելու: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
 
«Այս պահին բոլորն անցել են բուժզննում, նրանցից մեկը հոսպիտալացվել է Գորիսի բժշկական կենտրոն` լրացուցիչ հետազոտության:
 
Մեր 10 հայրենակիցների առողջական վիճակը բավարար է»,- գրել է նախարարը: