468 դիտում, 11 ամիս առաջ - 2025-11-20 13:41
Քաղաքական խաղադաշտ

Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը ծայրահեղ մտահոգիչ է․ փաստաբան

Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը ծայրահեղ մտահոգիչ է․ փաստաբան

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժել է Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանին կալանքից ազատ արձակելու հատուկ բողոքը: Նրա պաշտպան Զարուհի Փոստանջյանը հայտնել է, որ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը ծայրահեղ մտահոգիչ է։ 

Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է հոկտեմբերի 20-ին՝ հենց քաղաքապետարանից, որտեղ ժամեր շարունակ  քննչական գործողություններ են իրականացվել։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, թե ստացվել են փաստական տվյալներ, ըստ որոնց՝ Գյումրի համայնքի ղեկավարը և գլխավոր ճարտարապետը, նախնական համաձայնությամբ, պահանջել են կաշառք ու ստացել գումար։