657 դիտում, 11 ամիս առաջ - 2025-11-20 14:51
Քաղաքական խաղադաշտ

Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվել է

Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվել է

Քիչ առաջ հայտնել էինք, որ\nդիմակավորված ոստիկանները առեւանգել են Գյումրու կալանավորված համայնքապետ Վարդան\nՂուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին։ «Իշխանություն» լրատվականին հայտնի\nդարձավ, որ համայնքապետի որդուն ձերբակալել են։ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ\nԿիմա Ավդալյանն մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը։

\n\n\n\n

«Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1\nանձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ\nհոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ\nհաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը): Վերջինս\nձերբակալվել է: նախաձեռնված\nքրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային\nքրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ\nկետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն\nօգտագործելով կատարված խուլիգանությունը)»,-ասաց նա։


\n\n

Լիա Սարգսյան