393 դիտում, 10 ամիս առաջ - 2025-11-29 07:42
Քաղաքական խաղադաշտ

«Վարդան Ղուկասյանը գիշերը մի կերպ է անցկացրել»․ Զարուհի Փոստանջյան

«Վարդան Ղուկասյանը գիշերը մի կերպ է անցկացրել»․ Զարուհի Փոստանջյան

«Գտնվում եմ ԱԱԾ մեկուսարանի մուտքի մոտ։ Նոր հանդիպեցի պարոն Ղուկասյանի հետ։ Նրա առողջական վիճակը մտահոգիչ է․ մի կերպ է գիշերն անցկացրել, այս պահին ունի բարձր շաքար, գլխապտույտ, տեսողության խնդիր ու ականջներում խշշոց»,- քիչ առաջ հայտարարեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի (լիազորությունները կասեցված են) պաշտպան Զարուհի Փոստանջյանը՝ հավելելով, որ որևիցե բժիշկ նրան չի այցելել։ Նա պահանջում էր Ղուկասյանին հիվանդանոց տեղափոխել։