390 դիտում, 7 ամիս առաջ - 2026-01-20 07:50
Օրենքի դաշտում

Միքայել Սրբազանը չի կարողանում իրացնել իր կրոնական ազատությունը՝ ստանալ հաղորդություն․ Թագուհի Թովմասյան

Միքայել Սրբազանը չի կարողանում իրացնել իր կրոնական ազատությունը՝ ստանալ հաղորդություն․ Թագուհի Թովմասյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հիվադանոցում տեսակցել է Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։

Սրբազան Հայրը, պատգամավորի խոսքով, զրկված է իր սահմանադրական իրավունքից, չի կարողանում իրացնել իր կրոնական ազատությունն ու չի կարողանում մասնակցել պատարագների, ստանալ հաղորդություն։

Միքայել Սրբազանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում է, ԲԿ-ն ունի հոգևոր տեսուչ՝ Հայր Հովհաննես Թորգոմյանը, Հայր Սուրբին, սակայն, հնարավորություն չի տրվում պատարագ մատուցել ու, ըստ այդմ, հաղորդություն ստանալու իրավունքից զրկված է Սրբազան Հայրը։

Թագուհի Թովմասյանը դիմեց Արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցին՝ ինչպե՞ս է տեսնում այս հարցի լուծումը։

Նա էլ ասաց, թե հարցին մանրամասն ծանոթ չէ, չի կարող բովանդակային պատասխան տալ։

«Բայց մենք պետք է հաշվի առնենք, որ խոսքը գնում է խափանման միջոցի մասին, որը ենթադրում է անձի որոշակի իրավունքների սահմանափակում»,- նշեց փոխնախարարը։