8607 դիտում, 2 ամիս առաջ - 2026-07-23 17:01
Քաղաքական խաղադաշտ

Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը․ Թագուհի Թովմասյան

Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը․ Թագուհի Թովմասյան

Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը, գրել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Կյանքի այս փուլում Աստված ինձ օժտել է այլ առաքելությամբ:

Շնորհակալ եմ բոլորին՝ վստահության, աջակցության, համատեղ պայքարի և անցած ճանապարհի համար», - գրել է նա։

Թովմասյանը հայտնել է, որ սպասում է երրորդ երեխային։