Արցախը միշտ նպաստել է Հայաստանի անվտանգությանը, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Այսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ հակառակորդը մեր հարավային դարպասների մոտ է, Հայաստանն անվտանգության ոլորտում բազմաթիվ մարտահրավերներ ունի, որոնք պետք է առաջիկա տարիներին լուծվեն»,- նշեց նա։
Աբրահամյանի խոսքով՝ խաղաղությունը պետք է լինի առանց զիջումների, իսկ այն, ինչ առաջարկում են օրվա իշխանությունները, զիջումներ են՝ առանց խաղաղության։
«Որքան շարունակվում է զիջումնեի շղթան, այդքան մենք հեռանում ենք խաղաղությունից»,- ընդգծեց նա։