ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրում է.
«ԱԺ-ում ընթացող խորհրդարանական լսումները ՀՀ-ում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին, արձանագրումն է այն փաստի, որ այս խնդիրը քաղաքական օրակարգի առանցքային դրույթներից է:
\nԻշխանությունը քաղաքական խոսույթին հակադրում է բռնությունն ու բանտարկությունը և դա դարձրել է իր հիմնական խաղաքարտը:\nԻշխանությունը ո՛չ թե ընդդիմախոսների, այլ իրականում պատերազմ է վարում սեփական ժողովրդի դեմ, որովհետև այս կամ այն անձի թիրախավորումն ուղիղ ազդակ է հանրությանն առ այն, որ ՀՀ-ում ազատ խոսքը պատժելի է:
\nԱզատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»: