Էդգար Ղազարյանը սակրավորների մասին հայտարարությունն արել է մինչ «Ուժեղ Հայաստան» դաշինքի կազմ ներառվելը։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք կուսակցությունը պատասխանատվություն կրում կամ կիսում է Ղազարյանի արած աղմկահարույց հայտարարությունը, թե եթե որևէ հայ սահրավոր մտնի ականապատ տարածք՝ ինքը ցանկանում է որ նրա մարմինը այնտեղից դուս բերեն։
«Ընդհանրապես, ցանկացած մարդու կյանք արժեք ունի, բարձրագույն արժեք է և ցանկացած մարդու կյանք պետք է գնահատել, հետևապես, նման հայտարարությունները, ինչպես, օրինակ՝ «Ինչու չես զոհվել պատերազմում»՝ անընդունելի են։ Ինձ համար, որպես թե Հայաստանի Հանրապետության քաղաքացի և համոզված եմ մեր խմբակցության, մեր կուսակցության, մեր դաշինքի անդամ բոլոր քաղաքացիների համար մարդու կյանքը բացարձակ արժեք է։ Ինչ մնում է պարոն Էդգար Ղազարյանին՝ նա հայտարարել է, որ կոնտեքստից կտրված է, և նա այդ հարցին կանդրադառնա»։