1521 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-19 17:44
Քաղաքական խաղադաշտ

«Նիստը վարողը նիստը վարելու փոխարեն շատ հաճախ զբաղված է լինում մեկնաբանելով». Տիգրան Աբրահամյան

«Նիստը վարողը նիստը վարելու փոխարեն շատ հաճախ զբաղված է լինում մեկնաբանելով». Տիգրան Աբրահամյան

«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով ԱԺ նիստերի դահլիճը լքելու որոշմանը, նշել է, որ քվեարկության դեպքում խմբակցությունը մասնակցելու է։

Նրա խոսքով՝ դահլիճը լքելու պատճառը նիստը վարողի կողմից պատգամավորների ելույթները մեկնաբանելն է։

«Նիստը վարողը, փաստացի, նիստը վարելու փոխարեն շատ հաճախ զբաղված է լինում՝ մեկնաբանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից, պատասխանելով։ Եթե ասելիք ունի, կարող է առաջ գալ, հերթագրվել և խոսել։ Նիստը նախագահողը միշտ հնարավորություն ունի արտահերթ ելույթի կամ արտահերթ հարցի»,– ասել է Տիգրան Աբրահամյանը։

Նա նշել է, որ նիստը վարողը նման մեկնաբանություններ անելու համապատասխան լիազորություն չունի։