ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Իմ գործընկեր Մարտուն Գրիգորյանի հետ այցելեցինք «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ` տեսակցելու Միքայել և Բագրատ Սրբազաններին: Հատկապես այս օրերին Սրբազանների սկզբունքային դիրքորոշումներն ու հրապարակային խոսքը կարևոր են՝ Մայր Աթոռի դեմ հարձակումները չեզոքացնելու և ճշմարտությունը ներկայացնելու տեսանկյունից: Նրանց այսօրվա կարգավիճակը՝ կալանավորի/դատապարտյալի տեսքով, ևս ուղիղ առնչվում է ներսից ու դրսից Եկեղեցու դեմ իրականացվող արշավի հետ: Ազատություն Սրբազաններին և բանտում գտնվող բոլոր քաղբանտարկյալներին»: