429 դիտում, 10 ամիս առաջ - 2025-12-01 19:13
Քաղաքական խաղադաշտ

«Այսօր նույնպես ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել Սրբազաններին». Գառնիկ Դանիելյան

«Այսօր նույնպես ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել Սրբազաններին». Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է. «Այսօր նույնպես ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել Սրբազաններին:


Հոգևոր Հայրերը խոսելով ստեղծված իրավիճակի մասին՝ ևս մեկ անգամ ընդգծեցին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և Վեհափառ Հայրապետի շուրջ համախմբվելու կարևորությունը: 
Օրվա իշխանությունն էլ ավելի է սաստկացնելու եկեղեցահալած քաղաքականությունը: Մենք պետք է պատրաստ լինենք ամեն գնով պաշտպանելու մեր Սուրբ եկեղեցին: 


Իսկ այն, ինչ տեղի է ունենում այս օրերին որոշ հոգևորականների մասնակցությամբ, նաև մաքրման գործընթաց է: Այս մասին Սրբազան Հայրերն իրենց դիրքորոշումը հայտնել են նոյեմբերի 27-ին և 30-ին արված հայտարարություններով: 
Ժամեր առաջ հայտնի դարձավ նաև, որ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է մեր ընկեր ու գործընկեր, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոցի փոփոխման միջնորդությունը։
Արթուր Սարգսյանի նկատմամբ ընտրվել է գրավ և տնային կալանք համակցված խափանման միջոցները:


Սա ևս հաղթանակ է, թեև Արթուրը պետք է լիներ լիարժեք ազատության մեջ: 
Ընկերս արժանապատվորեն տանում է բոլոր դժվարությունները՝ իր օրինակով ցույց տալով, թե ինչպիսին պետք է լինի իսկական սյունեցին ու հայ տղամարդը: