Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հարցազրույց է տվել Euronews-ին, որում խոսել է Հայաստանի հետ խաղաղության մասին:
Ըստ Հաջիևի՝ Հայաստանի կառավարությունը նույնպես պետք է աշխատի իր ժողովրդին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ։ Նա նշել է, որ հիմա իրենք հաղթել են պատերազմում, ու հաղթում են նաև խաղաղության պայմաններում։
Հաջիևը նույնպես մեղադարանքներ է տեղացել Եվրախորհրդարանի հասցեին, նա ասել է. «Այդպիսի ինստիտուտներից մեկը, ինչպիսին Եվրոպական խորհրդարանն է, լուծման մաս չէ, այլ խնդրի մաս է։ Եվրոպական խորհրդարանն ընդունում է բանաձևեր և որոշումներ՝ նվաստացնելով ու խաթարելով մեր տարածաշրջանի խաղաղության օրակարգը։
Մենք գտնվում ենք տարածաշրջանային խաղաղության կառուցման գործընթացում, սակայն Եվրոպական խորհրդարանն առաջ է մղում բոլորովին այլ օրակարգ»,- ասել է Հաջիևը: