324 դիտում, 1 ժամ առաջ - 2026-11-01 10:34
Հայացք մշակույթին

«Թող Աստված Ձեզ երկար և արևշատ օրեր պարգևի». Անուշ Վարդանյան

«Թող Աստված Ձեզ երկար և արևշատ օրեր պարգևի». Անուշ Վարդանյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Անուշ Վարդանյանը գրել է.

Քսանյոթ տարի առաջ, այս օրերին Հայ եկեղեցում մեկնարկեց վերազարթոնքի և զարգացման մի գեղեցիկ շրջան։ Հայ եկեղեցին այսօր տոնախմբում է Նորին Սուրբ Օծություն Տ. Տ. Գարեգին Բ. Շինարար Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 27-րդ տարեդարձը։

Ձերդ Սրբություն, որդիական խոնարհությամբ և անդավաճան սիրով շնորհավորում եմ Ձեր գահակալության 27-րդ տարեդարձը։ Մեր Տերը կամեցել է Ձերդ Սրբությանը պարգևել երկար գահակալություն՝ մեր ազգին հնարավորությունը տալով լինել Հայրապետիդ արժանի զավակները՝ մեր կեցվածքով, մեր աստվածպաշտությամբ և Սուրբ Էջմիածնի և մեր մայր Հայրենիքի հանդեպ ձեր ունեցած նվիրումից օրինակ վերցնելու կարողության բարգավաճմամբ։ Մեր ազգի անունից, համարձակությունը պիտի ունենամ շնորհակալություն հայտնելու Ձերդ Սրբությունից՝ այս 27 տարիների ընթացքում մեր հոգևոր-բարոյական կյանքում մեծ զարգացումների, օրեցօր ծաղկող և զարգացող մեր Սուրբ Եկեղեցու համար։💜

Աղոթում ենք, որ Աստված Ձերդ Սրբությանը երկար և արևշատ օրեր պարգևի, միշտ ծաղկուն և հաստատուն պահի Ձեր Հայրապետական գավազանը, որպեսզի դեռ երկար տարիներ մնաք Սուրբ Գրիգոր Լուսավորչի հետնորդը՝ բազմած մնալով մեր հավատքի Հոր Սուրբ գահին։

Մատչիմ ի համբոյր Ձերդ Սրբութեան Սուրբ Աջոյն