333 դիտում, 46 րոպե առաջ - 2026-10-22 12:51
Օրենքի դաշտում

Դատարանը կարճեց Արման Սարոյանի հայցով հարուցված վարույթը․ որոշման հիմքում նաև նրա ստորագրած ուխտագիրն է․ Անուշ Վարդանյան

Դատարանը կարճեց Արման Սարոյանի հայցով հարուցված վարույթը․ որոշման հիմքում նաև նրա ստորագրած ուխտագիրն է․ Անուշ Վարդանյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Անուշ Վարդանյանը գրում է․

Դատարանը կարճեց Արման Սարոյանի հայցով հարուցված վարույթը:

Դատարանը վերահաստատեց, որ թեմակալ առաջնորդի պաշտոնին նշանակումը կամ այդ պաշտոնից հեռացումը և առհասարակ եկեղեցու ներքին, նվիրապետական կառավարումը Ամենայն Հայոց Կաթողիկոսի բացառիկ իրավասությունն է: Դատարանը որոշման համար հիմք է ընդունել նաև Սարոյանի եպիսկոպոսական ձեռնադրությունից առաջ ստորագրված ուխտագիրը, որի մեջ ասվում է. «Խոստանում և ուխտում եմ հնազանդ լինել նրան (Վեհափառ Հայրապետին) և նրա օրինավոր հաջորդներին՝ հարգելով և կատարելով այն բոլոր հրամանները, որոնք այս Սուրբ Աթոռի կողմից դրվում են ինձ վրա, (․․․) խոստանում և ուխտում եմ բնավ չանցնել ա՛յն իշխանության սահմանը, որն Աստված կտա ինձ իմ եպիսկոպոսական ձեռնադրությամբ, և կրքերի կամ այս աշխարհի ցանկությունների պատճառով զանց չառնել Եկեղեցու կանոնները և Սուրբ Հայրապետի հրամանները: Սրանք են այն խոստումները, որոնք խոստանում եմ և ուխտելու եմ իմ ձեռնադրության օրը՝ Սուրբ Եկեղեցու ինը դասերի և ժողովրդի բազմության ներկայությամբ, որոնք եթե ինքնակամ մտքով և կամ կրքերի թելադրությամբ ոտնակոխ արվեն, պարտավոր կլինեմ Աստծու՝ անսուտ Դատավորի, և մեր Հոգևոր Տիրոջ՝ Ամենայն Հայոց Սրբազնագույն Հայրապետի առջև»: Ինչպես նկատել ենք Արմանը կրքերի թելադրությամբ ոտնակոխ է արել իր կողմից ստորագրած ուխտագիրը և հիմա իր իսկ ստորագրած ուխտագրի հիման վրա պարտավոր է Տեր Աստծո` անսուտ Դատավորի և մեր հոգևոր Տիրոջ` Ամենայն Հայոց Հոր առջև:

Տեսնենք, թե նախկին հոգևորականը այս որոշումից հետո ինչպես կդրսևորի իրեն: Բավական ժամանակ երկնային օրենքների և իշխանության դեմ աշխատելով կհամարձակվի՞ դուրս գալ իր այդքան սիրելի ժամանակավոր և երկրային իշխանության որոշման դեմ: