«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Անուշ Վարդանյանը գրում է.
Այսօր Հայ Եկեղեցին տոնում է Խաչվերացը։ Խաչվերացի ընթացքում վերհիշում ենք երկար սպասված հաղթանակը և մեր Փրկչի Սուրբ Խաչափայտի վերադարձը և փառավորումը։
Այս տոնի խորհուրդը մեր ժողովուրդը կապում է սնահավատության և կամ մահացածների հիշատակության հետ, այն կոչելով «Սբխեչ»։ Սակայն շատ կարևոր է, առավել ևս մեր օրերում հիշել Խաչվերացի իրական իմաստը, իսկ այն հաղթանակի և կյանքի տոն է։ Գերեվարված Խաչը ետ վերադարձնելու տոն։
Ուրեմն ունենանք հանձնառությունը մեր հոգիների խորքում պահված փոքրիկ Խաչերը գերությունից ազատագրելու և մեր Փրկիչ Աստծուն վերագտնելու։ Իսկ մեզ վստահված Խաչերը ինքներս մեր գերությունից ազատագրելուց հետո, վստահաբար կունենանք երանելի կյանք, անհոգ հայրենական առօրյա և մեր երազանքների Ուժեղ և Քրիստոնյա Հայաստանը՝ մեր ապագայի դրախտ հայրենիքը։
Շնորհավոր Խաչվերաց, Տիրոջ Սուրբ Խաչափայտից բխող զորությունը ամենքիս հետ հիմա և միշտ։