408 դիտում, 7 ամիս առաջ - 2026-03-12 06:15
Հայաստանով մեկ

Հիշեք՝ երբ հոգին ծանր է, աղոթեք, և Աստված կլսի ձեզ. Արշակ Սրբազան

Հիշեք՝ երբ հոգին ծանր է, աղոթեք, և Աստված կլսի ձեզ. Արշակ Սրբազան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը կոչ է անում երբեք չվախենալ դժվարություններից, չկորցնել հույսը:

«Ամեն մի աղոթք, ամեն մի բարության գործ, նույնիսկ ամենափոքրը, շատ արժեք ունի Աստծո աչքում:

Հիշեք՝ երբ հոգին ծանր է, աղոթեք, և Աստված կլսի ձեզ:

Երբ սիրտն ու հոգին են տրտմած, տեսեք մի քիչ լույս մյուսների մեջ և տարածեք այն՝ ձեր սիրով ու բարությամբ»,- նշել է Արշակ Սրբազանը։

Սրբազան Հոր խոսքով՝ միասին մենք կարող ենք պահել մեր հավատը ամուր և սերը միմյանց նկատմամբ՝ կերտելով իրական հոգևոր համայնք:

«Թող Աստծո խաղաղությունն ու սերը լինի ձեր ուղեկիցը ամեն օր»,- հավելել է Սրբազանը։