333 դիտում, 55 րոպե առաջ - 2026-11-01 19:00
Հայաստանով մեկ

Թող Ձեր հայրապետական գավազանը միշտ ծաղկյալ լինի. Սամվել Կարապետյանը՝ Վեհափառ Հայրապետին

Թող Ձեր հայրապետական գավազանը միշտ ծաղկյալ լինի. Սամվել Կարապետյանը՝ Վեհափառ Հայրապետին

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն և կորով՝ հայրապետական առաքելությունը շարունակելու համար։

«Վեհափա՛ռ Տեր, շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ։

Մեր ազգի հազարամյա ողջ պատմության ընթացքում եղել է Ամենայն Հայոց Հայրապետի օծման ընդամենը 132 իրադարձություն։ Առաջին Հայրապետի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի օծումից մինչև Ձեր օծումը ձգվում է մեր ազգի հոգևոր շարունակականության անխզելի շղթան՝ իր 132 օղակներով։ Այդ շղթան ոսկե թելի պես անցնում է հայ ազգի ու մեր Հայրենիքի պատմության միջով՝ սերունդներին փոխանցելով մեր հավատքն ու ինքնությունը։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, արևշատություն և անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը՝ ի զորություն մեր Սուրբ Եկեղեցու, ի միաբանություն մեր ժողովրդի և ի բարօրություն Հայրենիքի։

Թող Տերը պահապան ու զորավիգ լինի Ձեզ, իսկ Ձեր հայրապետական գավազանը՝ միշտ ծաղկյալ։

Որդիական խոնարհումով՝ Սամվել Կարապետյան»։