309 դիտում, 1 ժամ առաջ - 2026-11-02 10:56
Քաղաքական խաղադաշտ

Եթե ընդդիմությունը դեմ է նոր Սահմանադրությանը, ուրեմն դեմ է Ադրբեջանի հետ վերջնական խաղաղությանը. Փաշինյան

Եթե ընդդիմությունը դեմ է նոր Սահմանադրությանը, ուրեմն դեմ է Ադրբեջանի հետ վերջնական խաղաղությանը. Փաշինյան

Եթե պարզվի, որ խորհրդարանական ընդդիմությունն իր դիրքորոշմամբ կասեցնում է նոր Սահմանադրության ընդունման հետագա գործընթացը և դեմ է արտահայտվում, դա կնշանակի, որ ընդդիմությունը դեմ է արտահայտվում Ադրբեջանի հետ վերջնական խաղաղությանը, ասել է Փաշինյանը: 

«Այդ դեպքում միանշանակ հանրային ճնշում է գեներացվելու ընդդիմության նկատմամբ, կառավարող մեծամասնությունը պետք է առաջնորդի այդ ճնշումը, եթե հանրային այդ տրամադրությունը լինի»,-ասել է նա: