873 դիտում, 6 ամիս առաջ - 2026-04-14 11:11
Քաղաքական խաղադաշտ

Եթե չկա տող բյուջեում, ուրեմն չկա դպրոց, չկա գույք, մարզահրապարակ, ուրեմն չկա ճանապարհ. վարչապետ

Եթե չկա տող բյուջեում, ուրեմն չկա դպրոց, չկա գույք, մարզահրապարակ, ուրեմն չկա ճանապարհ. վարչապետ

«Էն ինչ-որ Ծառուկյանն է արել սպորտի համար՝ ոչ ոք չի արել» արտահայտությունը դարձել է թևավոր մեր ժողովրդի մոտ։

Գրել է ԲՀԿ անդամ Լուիզա Սարգսյանը։

«Սպորտը միավորում է,սպորտը համախմբում է,սպորտը արժանապատվություն է ,իսկ սպորտսմենը՝ առաջին հերթին հոգեբանություն է և տեսակ։ Սպորտսմենների  շնորհիվ  հնչում է հայոց հիմնը, և ծածանվում է եռագույնը աշխարհի բոլոր երկրներում։

Դեռ հեռավոր 90-ականներին հայոց եռագույնը ծածանվել է ԱՄՆ-ում և Եվրոպայում Գագիկ Ծառուկյան մարզիկի շնորհիվ։ Վերջին 30 տարիներին պարոն Ծառուկյանն իր ներուժը և սեփական միջոցները ծառայեցրել է Հայաստանում սպորտի զարգացմանը և մասսայականացմանը։

Իսկ 2004 թ., երբ ստանձնեց ՀԱՕԿ նախագահի պաշտոնը, հայկական սպորտը Խորհրդային Միության փլուզումից հետո,առաջին անգամ նորից մտավ ոսկե ժամանակաշրջան։ Այս ընթացքում հարյուրավոր հայ մարզիկներ մեդալներով վերադարձել են օլիմպիական խաղերից, աշխարհի և Եվրոպայի մրցումներից՝հպարտության և արժանապատվության զգացողություն պարգևելով աշխարհասփյուռ հայությանը։

Այս տարիների ընթացքում պարոն Ծառուկյանը իր գործունեությամբ ապացուցել է , որ կան անհատներ , ովքեր իրենց գործունեությամբ խոր և անուրանալի հետք են թողնում մեր հայրենիքի կյանքում։

«Էն ինչ-որ Ծառուկյանն է արել սպորտի համար ՝ ոչ ոք չի արել» արտահայտությունը դարձել է թևավոր մեր ժողովրդի մոտ։

Բայց այսօր որոշ մարդիկ անտեսելով այս ամենը , իրենց անձնական ամբիցիաները խառնել են սպորտի հետ։

Սպորտը քաղաքականությունից դուրս է, և պետք չէ քաղաքական մանր դիվիդենտներ շահելու համար սպորտի միջոցով հարցեր լուծել կամ հաշվեհարդարներ տեսնել»։