357 դիտում, 10 ամիս առաջ - 2025-12-29 08:19
Հայաստանով մեկ

Երևանի քաղաքապետարանը իր առաջնային պարտավորությունն իրականացրել է. անանցանելի ճանապարհ չկա. Ավինյան

Երևանի քաղաքապետարանը իր առաջնային պարտավորությունն իրականացրել է. անանցանելի ճանապարհ չկա. Ավինյան

Վերջին օրվա ընթացքում Երևան քաղաքում 59 տեխնիկա է գործարկվել և մոտ 1500 տ աղ է օգտագործվել։ Արդյունքում, Երևանում անանցանելի ճանապարհ չկա։ Այս մասին այսօր հրավիրված ամփոփիչ ասուլիսում ասել է Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ձյան մաքրման աշխատանքների բացակայությանը մայրաքաղաքի երկրորդային ճանապարհներին։ 

«Մեր հանրային հատվածը, բիզնես հատվածը նույնպես ունեն պարտավորություն մայթերի մաքրման գործում, դա ուղիղ իրենց պարտականությունն է, բակերի հատվածում պարտականություններ ունեն համատիրությունները։ 

Երևանի քաղաքապետարանը իր առաջնային պարտավորությունն իրականացրել է։

Մենք նաև հունվարի 1-ին նմանատիպ ծավալի տեղումներ ենք ունենալու ու պետք է պատրաստ լինենք դրան»,-ասաց նա։