Երևան քաղաքի փոքրամասնության «իշխանության» հերթական նվերը մարզերի բնակիչներին…
Մարզերի հարգելի՛ բնակիչներ,
«Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը գրել է․
Ինչպես զգուշացնում էի, որ ձեզ համար նոր փորձություն է սպասվում դեպի Երևան մուտք գործելու համար, այդպես էլ եղավ։
Խցանումները թևթևացնելու ֆեյք հիմնավորման տակ, ձեզ արգելելու են մարզային տրանսպորտով ու սեփական մեքենայով մուտք գործել Երևան քաղաք։
Ձեզ ստիպելու են քաղաքի մուտքերի մոտ իջնել, նստել չբարեփոխված տրանսպորտ ու նոր հասնել ձեր նախընտրած վայր։
Էս ամենի հետևանքով մարզերի բնակիչներն ու ուսանողները քաղաք հասնելու համար երկու անգամ ավել գումար են ծախսելու։
Խցանումների հեղինակներն ու քաղաքացիների գրպաններից դուրս չեկող կառավարիչների հասցեն՝ Արգիշտի 1