«Զվարթնոց» օդանավակայանի թռիչքուղու և ղեկուղու հատման հատվածում նախատեսված աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 2-7-ը չվերթերի իրականացման ժամային սահմանափակումներ կգործեն:
Նոյեմբերի 2-6-ը չվերթեր չեն իրականացվի ժամը 09:00-18:00-ն, իսկ նոյեմբերի 7-ին՝ ժամը 09:00-15:00-ը։ Այս մասին հայտնել է «Զվարթնոց» օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Լուսինե Մողրովյանը։