2283 դիտում, 1 ամիս առաջ - 2026-07-22 19:13
Ի՞նչ է ուզում ժողովուրդը Քաղաքական խաղադաշտ

ՍԿԱՆԴԱԼ՝ օդանավակայանում. Սուքիասյաններին պատկանող Flyone-ը խաբել է ուղեւորներին

Սուքիասյան ընտանիքին պատկանող «FlyOne» ավիաընկերությունից Փարիզ–Երևան ուղիղ թռիչքի տոմս գնած ուղևորները Շարլ դը Գոլ օդանավակայանում հայտնվել էին անմարդկային իրավիճակում։ Պարբերաբար ստուգում էին ընկերության կայքը՝ հասկանալու համար, թե, երբ է նախատեսված 20:30-ի թռիչքը և ինչու ավտոբուսը չի մոտենում ինքնաթիռին:

Ավտոբուսի մեջ մոտ մեկ ժամ սպասելուց հետո պարզվեց որ ինքնաթիռը նախ մեկնելու է Մոնտենեգրո, այնտեղից վերցնելու է այլ ուղևորների և միայն դրանից հետո է շարունակելու ճանապարհը դեպի Երևան։ Արդյունքում չվերթը Երևան հասավ շուրջ երեք ժամ ուշացումով, իսկ ուղևորներին այդ ամենի վերաբերյալ որևէ պաշտոնական բացատրություն այդպես էլ չտրվեց:

Աբսուրդն այն է, որ օդանավակայանի աշխատակիցներն անգամ չգիտեին, թե ինչու է ուղիղ թռիքի երթուղին փոխվել: Ուղևորների նստատեղերն էին անգամ փոխվել, իսկ շատերը վճարել էին հարմարավետ նստատեղ ունենալու համար:

Սուքիասյան ընտանիքին պատկանող ավիաընկերությունը որոշել էր մեկ չվերթով սպասարկել միանգամից երկու ուղղություն։ Բոլոր ուղևորները գումար էին վճարել՝ ուղիղ չվերթի համար, սակայն ստացան ահա այս վերաբերմունքը:

FlyOne-ը ո՛չ օդանավակայանում, ո՛չ թռիչքի ընթացքում և ո՛չ էլ իր պաշտոնական հարթակներում որևէ բացատրություն չտվեց, թե ինչու էր փոխվել երթուղին և ինչու ուղևորները դրա մասին նախապես չէին տեղեկացվել։ Ահա այն ամենը ինչ կարելի է իմանալ «FlyOne»-ի մատուցած ծառայությունների որակի մասին:

«Իշխանություն» լրատվականը մի քանի անգամ փորձել է կապ հաստատել ընկերության հետ՝ պարզաբանում ստանալու համար, սակայն հեռախոսազանգերին չեն պատասխանում:

Լիա Սարգսյան