1386 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-17 18:10
Հայաստանով մեկ

Փրկարարներն ու պարեկները Մեղրի-Քաջարան ճանապարհին օգնել են խափանված ավտոբուսի ուղևորներին

Փրկարարներն ու պարեկները Մեղրի-Քաջարան ճանապարհին օգնել են խափանված ավտոբուսի ուղևորներին

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն օգոստոսի 14-ին՝ առավոտյան ժամը 4-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Քաջարան ճանապարհին ավտոբուս է խափանվել, իսկ ներսում անչափահասներ ու կանայք կան։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Օպերատիվորեն նշված վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Մեղրու հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և պարեկային ծառայողներ։

Ահազանգին արագ արձագանքելով՝ փրկարարներն ու պարեկները տեղում ապահովել են քաղաքացիների անվտանգությունը, դուրս բերել ավտոբուսից և տեղափոխել անցակետ՝ հերթական անգամ ցույց տալով, որ ցանկացած իրավիճակում քաղաքացիների կողքին են։