1350 դիտում, 1 ամիս առաջ - 2026-09-08 15:05
Քաղաքական խաղադաշտ

«Տիգրանաշենի հանձնումը Ադրբեջանին նշանակում է փակել Երևան-Մեղրի միջպետական ճանապարհը»․ Էդգար Ղազարյան

«Տիգրանաշենի հանձնումը Ադրբեջանին նշանակում է փակել Երևան-Մեղրի միջպետական ճանապարհը»․ Էդգար Ղազարյան

Հայաստանի կառավարությունը ռիսկեր է ստեղծել մեր ամբողջ տնտեսության համար, տնտեսվարողների համար, ԵԱՏՄ-ի անդամակցության յետ կապված, այն շրջանում, երբ ԵԱՏՄ-ն արագ զարգացում է ապրում։ Այս մասին Աժ-ում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։

«ԵԱՏՄ-ն նախորդ տարի արդեն վավերացրեց Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագիրը, ընդ որում՝ Հայաստանը ԵԱՏՄ անդամ միակ երկիրն է, որ Իրանի հետ ունի ցամաքային սահման, և հիմա այդ ցամաքային սահմանը կառավարության մեկ այլ քաղաքականության հետևանքով վտանգված է, որովհետև եթե վարչապետի հայտարարությունը իրականություն դառնաու  Տիգրանաշենի հանձնվի Ադրբեջանին, մեզ չհաջողվի դա խափանել, ապա դա նշանակում է փակել Երևան-Մեղրի միջպետական ճանապարհը, նշանակում է փակել այդ շուկայի ամբողջ հնարավորությունների հասանելիությունը։

Նույնը Եվրասիական տնտեսական միությունը այսօր շատ արագ զարգանում է, հարաբերություններ է զարգացնում Չինաստանի հետ, Հնդկաստանի հետ, այսինքն, այն դեպքում, երբ Հայաստանի կառավարությունը ինքնուրույն չի կարող այդ երկրների հետ հարաբերություններ զարգացնել՝ ԵԱՏՄ-ն ինքն է անում իր գործիքակազմով հնարավորություններ ստեղծելով դրա համար։
 

Հիմա գալիս է այն պահը, երբ որ ԵԱՏՄ-ն նոր հնարավորություն է ստեղծում Հայաստանի տնտեսվարողների համար,մինչդեռ, Հայաստանի կառավարությունը խնդիր է դնում, որ առհասարակ ԵԱՏՄ-ից Հայաստանը կարող է ընդհանրապես դուրս գա արկածախնդիր արտաքին քաղաքականության հետևանքով»,-ասաց Ղազարյանը։  ԿՐՃԱՏԻ