417 դիտում, 10 ամիս առաջ - 2025-12-11 07:09
Քաղաքական խաղադաշտ

Փաշինյանն Ադրբեջանին առաջարկել է փակել Ղարաբաղի հայերի վերադարձի և այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» թեմաները

Փաշինյանն Ադրբեջանին առաջարկել է փակել Ղարաբաղի հայերի վերադարձի և այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» թեմաները

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին առաջարկում է միասին ճանապարհային քարտեզ մշակել ու զուգահեռաբար փակել Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի և այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» թեմաները։

Այս մասին նա ասել է Գերմանիայում լրագրողների հետ զրույցում՝ արձագանքելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը Հայաստան-Եվրամիություն ռազմավարական գործընկերության օրակարգի փաստաթղթի վերաբերյալ, որում Բաքուն դժգոհություն էր արտահայտել այն առնչությամբ, որ այդ փաստաթղթում կիրառվել է «Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո փախստական դարձած Ղարաբաղի հայեր» ձևակերպումը։

Նա նշել է, որ տեսնում է մի իրավիճակ, երբ Ադրբեջանը մի կողմից շարունակում է կիրառել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը, մյուս կողմից էլ բողոքում է, որ ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի փաստաթղթում ներառվել է «Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո փախստական դարձած Ղարաբաղի հայեր» ձևակերպումը։

Փաշինյանը հիշեցրել է, որ ինքն արդեն ասել է, որ Ղարաբաղ հայերի վերադարձի թեման վտանգավոր է։