2430 դիտում, 4 ամիս առաջ - 2026-05-13 20:21
Քաղաքական խաղադաշտ

Եթե Նիկոլ Փաշինյանն ընտրվի մեր ապագան Արևմտյան Ադրբեջանն է լինելու․ Ռոբերտ Քոչարյան

Եթե Նիկոլ Փաշինյանն ընտրվի մեր ապագան Արևմտյան Ադրբեջանն է լինելու․ Ռոբերտ Քոչարյան

«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ Արթիկում կայացած նախընտրական քարոզարշավի շրջանակում ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեց, որ իրենց թիմը դեռ 2022-ին զգուշացնում էր՝ նշաձողի իջեցումը տանելու է Արցախի կորստին, և այսօր նույն վտանգը տեսնում է Հայաստանի համար։

«Եթե 2026-ին նորից ընտրվի Նիկոլ Փաշինյանը, մեր ապագան լինելու է Արևմտյան Ադրբեջանը։ Սյունիքի վրա մեծ հարցական է դրվելու։ Այն խաղաղությունը, որը մեզ փորձում են ծախել, իրականում խաղաղություն չէ, այլ Ալիևի քմահաճույքը։ Եթե Հայաստանի վարչապետը լիներ թուրքական գործակալ, կաներ ճիշտ այն, ինչ արվում է այսօր»,- հայտարարեց նա։

Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ նաև հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմանը՝ նշելով, որ իշխանությունների վարած քաղաքականությունը երկիրը տանում է դեպի աշխարհաքաղաքական փոս։

«Ինքը սովորել է պրոբլեմ ստեղծել, հետո ասել՝ «ժողովուրդ ջան, ձեզ սիրելով եմ սպանել, սիրելով եմ քանդել»։ Բայց այդ ամենի գինը Փաշինյանը չի տալիս, այլ մեր ժողովուրդը։ Մենք պետք է թասիբ ունենանք ու վերջապես ասենք՝ «ստոպ»,- ասաց Քոչարյանը։