375 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-08 14:37
Քաղաքական խաղադաշտ

«Նստացնել, բռնել, կոշիկ հանել». դժվար է պատկերացնել, որ Արևմտյան երկրներում սրանք կարող են նորմալ համարվել. Լևոն Քոչարյան

«Նստացնել, բռնել, կոշիկ հանել». դժվար է պատկերացնել, որ Արևմտյան երկրներում սրանք կարող են նորմալ համարվել. Լևոն Քոչարյան

Ունենք աննախադեպ իրավիճակ, երբ ընտրություններում 3 ընդդիմադիր ուժեր, որ հաղթահարել են խորհրդարան անցողիկ շեմը՝ նրանց առաջնորդները գտնվում են կալանքի տակ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով ԱՄՆ դեսպանորդի հետ հանդիպման ընթացքում քննարկված թեմաներից։

Նա նշել էր, քննարկել են ներքաղաքական իրավիճակին առնչվող հարցեր, միջազգային գործընկերները տեղեկացված են ներքաղաքական խնդիրներից, մասնավորապես, իրավապահ, դատական համակարգերում խնդիրներից ու ընդհանրապես ժողովրդավարության ինստիտուտների խնդիրներից, եկեղեցու դեմ պայքարից։

«Ցավոք, ժողովրդավարության հետ կապված բոլոր խախտումների հետ կապված հարցերի մասին խոսելիս այսօր դրանց աշխարհաքաղաքական կոնտեքստում են դրանց ուշադրություն դարձվում։ Ամեն դեպքում՝ չնայած նրան, որ չկան հրապարակային այն արձագանքներ այն հարցերի շուրջ, որ նախկինում մենք ավանդաբար տեսել ենք, որ եղել են, այսօր չկան հենց այդ կոնտեքստից ելնելով։ Վատ է , որ չկան, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է դրանք բարձրաձայնենք, ամեն դեպքում՝ մենք պետք է փորձենք խոսել ու տեղ հասցնել դրանք։ Ես հայս ունեմ, որ եթե ոչ հրապարակային, ամեն դեպքում՝ այլ եղանակներով խնդիրների մասին նաև իշխանությունների ներկայացուցիչներին դեսպանատան ներկայացուցիչները կկարողանան տեղ հասցնել, որովհետև դժվար է պատկերացնել, որ ժողովրդավարության սկզբունքներով ապրող ու գործող երկրի ներկայացուցիչ կարող է նորմալ համարել Փաշինյանի այն հայտարարությունները, որ արվում են երկրի թիվ 1 ամբիոյից, մասնավորապես՝ բռնել, նստացնել, կոշիկ հանել»։