1257 դիտում, 4 ամիս առաջ - 2026-05-27 14:11
Քաղաքական խաղադաշտ

Արցախ վերադարձը ռեալ է և Ադրբեջանի համար դժվար է դրա դեմ պայքարել․ Ռոբերտ Քոչարյան

Արցախ վերադառնալու իրավունքն արցախահայության անբաժանելի իրավունքն է։ Եվ ես չեմ համարում, որ սա, ինչպես նաև Ցեղասպանության ճանաչման հարցին հետամուտ լինելը, կարող է կոնֆլիկտներ հարուցել։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Երկրորդ նախագահի ձևակերպմամբ՝ այս հարցերը բարձրացնելը ոչ թե լարում է իրավիճակը, այլ ընդհակառակը՝ բանակցային գործընթացում որոշակիորեն ամրացնում է Հայաստանի դիրքերը։ Նա հավելեց, որ այս հարցում առկա են նաև Միջազգային դատարանի համապատասխան որոշումներն ու հայտարարությունները։