«Իշխանություն» լրատվականին հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ Բ․Ն․ սկզբնատառերով հիշատակվող ՀՀ նախկին գլխավոր դատախազը Բորիս Նազարյանն է։
Ըստ Քննչական կոմիտեի՝ նախկին գլխավոր դատախազը պատշաճ չի իրականացրել Վահրամ Խորխոռունու սպանության գործով նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողությունը, ինչի հետևանքով սպանությանն առերևույթ առնչություն ունեցող անձինք շուրջ 25 տարի չեն ենթարկվել քրեական պատասխանատվության։
Բորիս Նազարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական անփութության հատկանիշներով։
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք, որ անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։