666 դիտում, 3 ժամ առաջ - 2026-11-29 14:09
Քաղաքական խաղադաշտ

Եթե ընդդիմությունը չքվեարկի ալիևյան սահմանադրության օգտին, պատրա՞ստ եք հրաժարական տալ․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին

Եթե ընդդիմությունը չքվեարկի ալիևյան սահմանադրության օգտին, պատրա՞ստ եք հրաժարական տալ․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում արած հայտարարություններին։

«Փաշինյանը Պետրոսի եթերում երկու անգամ նախանձելի ինքնավստահությամբ հայտարարեց, որ ընդդիմությունը կքվեարկի ալիևյան սահմանադրության օգտին։ Եթե իսկապես վստահ է իր խոսքերին և չի խաբում ժողովրդին, թող պատասխանի մի պարզ հարցի․ երբ ընդդիմությունը չքվեարկի ալիևյան սահմանադրության օգտին, պատրա՞ստ է հրաժարական տալ և հեռանալ»,- գրել է Կարապետյանը։