354 դիտում, 7 ժամ առաջ - 2026-11-29 09:33
Հայաստանով մեկ

Նոյեմբերի 29-ին ՏԻՄ ընտրություններ․ 7 մարզի 12 համայնքում ղեկավար և ավագանի են ընտրում

Նոյեմբերի 29-ին ՏԻՄ ընտրություններ․ 7 մարզի 12 համայնքում ղեկավար և ավագանի են ընտրում

Այսօր՝ նոյեմբերի 29-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ 7 մարզի 12 համայնքում։ 10 համայնքում ավագանին ընտրվում է համամասնական ընտրակարգով՝ կուսակցությունների և դաշինքների ցուցակներով, իսկ Արեվուտ և Մեծաձոր համայնքներում՝ մեծամասնական ընտրակարգով։

 

Համամասնական ընտրակարգով ընտրություններ կանցկացվեն հետևյալ բնակավայրերում․

 

• Արագածոտնի մարզ (թիվ 17 ԸԸՀ). Ապարան համայնք։

• Արմավիրի մարզ (թիվ 15 և 16 ԸԸՀ-ներ). Մեծամոր, Բաղրամյան համայնքներ։

• Գեղարքունիքի մարզ (թիվ 20 ԸԸՀ). Սևան համայնք։

• Լոռու մարզ (թիվ 22 ԸԸՀ). Սպիտակ համայնք։

• Շիրակի մարզ (թիվ 30 ԸԸՀ). Ամասիա, Աշոցք համայնքներ։

• Սյունիքի մարզ (թիվ 35 ԸԸՀ). Կապան համայնք։

• Տավուշի մարզ (թիվ 37 ԸԸՀ). Նոյեմբերյան համայնք

 

Արագածոտնի մարզի Աշտարակ և Շիրակի մարզի Աշոցքում համայնքներում իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» մրցակից չունի: Այս համայնքներում այլ կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք չի առաջադրվել։

 

Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում առաջադրվել են «Գործարար» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։ Նույն մարզի Մեծամոր համայնքում ՔՊ-ի մրցակիցը Հայ հեղափոխական դաշնակցությունն է։

 

Շիրակի մարզի Ամասիա համայնքում առաջադրվել են «Բարոյական արժեքներ» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։

 

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում էլ առաջադրվել են ՔՊ-ն, «Միասնական համայնք» կուսակցությունը և «Վստահություն» կուսակցությունների դաշինքը։

 

Լոռու մարզի Սպիտակ համայնքում ևս մրցապայքարի մեջ երեք ուժ կլինի՝ «Բարոյական արժեքներ», «Ուժեղ Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։

 

«Քաղաքացիական պայմանագիրը», «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը և «Ապրելու երկիր» կուսակցությունը կմասնակցեն Սյունիքի մարզի Կապան համայնքի ընտրություններին։

 

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում էլ առաջադրվել են «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Ապրելու երկիր» կուսակցությունները։

 

Ապարանում ՔՊ-ն կպայքարի դաշինքով

Արագածոտնի մարզի Ապարան համայնքում ՔՊ-ն և «Գործարար» կուսակցությունը հանդես են գալիս «Համերաշխություն» դաշինքով։ Սա երկու ուժերի առաջին համագործակցությունը չէ․ նույն դաշինքով նրանք մասնակցել են նաև հոկտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրություններին՝ Գորիսում և Գավառում։

Ընտրողների ընդհանուր թիվը ցուցակներում կազմում է 233 494։ Քվեարկությունը՝ 08:00–20:00։