1458 դիտում, 4 ժամ առաջ - 2026-11-29 13:03
Քաղաքական խաղադաշտ Հայաստանով մեկ

ԱՀԱԶԱՆԳ․ Սևանում ընտրական գործընթացի շուրջ լարվածության մասին տեղեկություններ են ստացվում

ԱՀԱԶԱՆԳ․ Սևանում ընտրական գործընթացի շուրջ լարվածության մասին տեղեկություններ են ստացվում

Այսօր Սևան խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններ են։ Նախորդ հրապարակումներում անդրադարձել ենք նախընտրական զարգացումներին, թեկնածուների դիրքավորումներին և ընդհանուր քաղաքական իրավիճակին։

Մեզ հասնող տեղեկությունների համաձայն՝ գործող համայնքապետ Սարգիս Մուրադյանի և մյուս թեկնածուների միջև ընթացող ընտրապայքարի պայմաններում մտահոգություններ կան հնարավոր սադրանքների և ընտրական բնականոն գործընթացը խաթարելու վերաբերյալ։

Մասնավորապես, մեր աղբյուրները պնդում են, որ թեկնածու Վահրամ Գևորգյանի կողմնակիցների կողմից հնարավոր են սադրիչ գործողություններ նաև քվեարկության ավարտից անմիջապես հետո՝ հետընտրական լարվածություն ստեղծելու նպատակով։

Արդեն իսկ տեղեկություններ են ստացվում Գևորգյանի համակիրների մասնակցությամբ տարբեր միջադեպերի, ենթադրյալ կրկնակի քվեարկությունների և ընտրական այլ հնարավոր խախտումների վերաբերյալ։

Իրավապահ մարմիններն ու ընտրական հանձնաժողովները պետք է առավելագույն ուշադրություն դարձնեն այս ահազանգերին, ստուգեն դրանց արժանահավատությունը և կանխեն ընտրական ու հետընտրական գործընթացների հնարավոր ապակայունացումը։

Սևանցիների ազատ կամարտահայտությունը չպետք է դառնա որևէ թեկնածուի քաղաքական շահերի կամ հետընտրական հակամարտության պատանդ։